IMG-LOGO

Գերմանիայի հայերը շարունակում են իրենց մարդասիրական աջակցությունը

21-11-2020
IMG

Ինչպես խոստացել էինք, շարունակում ենք հավաքել և առաքման համար պատրաստել օգնության միջոցներ՝ աջակցելու Հայաստանին և Արցախին։

 

Ուրբաթ օրը՝ երկու երկար բեռնատարներ բարձվեցին հիվանդանոցային 90 մահճակալներով և դրանց պատկանող ներքնակներով ու պահարանիկներով Բաբենհաուզեն քաղաքի մեր պահեստների մոտ։ Հիվանդանոցի այս գույքը 23.11.2020թ․-ին կտեղափոխվի Բելգիա Միավորված Ազգերի Կազմակերպության կարգոյի պահեստներ, որտեղից էլ դրանք կտեղափոխվեն Հայաստան։ Այս հիվանդանոցային մահճակալները ձեռք են բերվել Բավարիայի Հայ Հայրենակցական Միության ջանքերով և Բրեմենի մեր հայրենակիցների միջնորդությամբ։ 

 

Բաբենհաուզենի շրջանում բնակվող մեր հայրենակիցները՝ Մարգարյանների ընտանիքի նախաձեռնությամբ Գերազանց լոգիստիկ աշխատանքներ են կատարում մեր պահեստներում։ Անհնար է բավականաչափ մեր երախտագիտությունը հայտնել այս անձանց, ովքեր կամովին ստանձնել են հավաքագրված մարդասիրական ապրանքների ընդունման, փաթեթավորման, բեռնաթափման և բարձման տքնաջան աշխատանքները՝ իրենց զրկելով նաև սեփական մշտական աշխատանքից ու հանգստից։

 

Մենք կշարունակենք տեղեկացնել Հայաստանի և Արցախի մարդասիրական բեռների հետագա հավաքագրումների և առաքումների մասին։

 

Հարգանքներով՝

 

ՎԱՐՉՈԻԹՅՈԻՆ


Պատկերասրահ