IMG-LOGO

Նկարչության և ձեռագործ աշխատանքների դաս

02-02-2020
IMG

ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի հայկական դպրոցը  02.02.2020թ․-ից առաջարկում է նկարչության և ձեռագործ աշխատանքների դասընթացներ երեխաների և պատանիների համար։ Այս դասընթացների նպատակն է մատաղ սերնդի էսթետիկական դաստիարակությամբ զբաղվելը և մասնակիցների պատկերային ինքնազարգացմանը խթանելը։

 

Երեխաները դասը սկսում են ձեռքի հասարակ վարժանքներով և սովորում ընկալել գունային երանգների նրբությունները։ Բացի այդ երեխաներին օգնում են ձևավորել տարածական կողմնորոշում և չափի զգացողություն նկարելու ընթացքում՝ սկզբում նրանց նկարչական տետրակներում պատկերների ֆոնին հասարակ արտանկարներ անել տալով և ապա դատարկ սպիտակ թղթի վրա նրանց պատկերային երևակայությունն ազատ արձակելով։


Հեռաձայն՝ +49 (0) 30 830 33 416


Konrad-Wolf-Straße 11(տրամվայ M5), 13055 Բեռլին, Օրանկե լճի անվան դպրոց


Կիրակի օրերը, ժամը՝ 11.00-ից մինչեւ 14.00 (բացի տոն օրերից եւ դպրոցական արձակուրդների օրերից)


Նկարչության և ձեռագործ աշխատանքների դաս