Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա Հ/Կ
ՀԵՄԱ

Միջոցառումներ > ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Հայկական Դպրոցի սաների Ծաղկազարդի օրվա անակնկալ նվերը

Թագաժահիրը (կորոնավիրուսը) խաթարել է մեր բոլորի առօրյան և ստիպել ամենքիս նստել տանը՝ համաճարակից խուսափելու, դրացուն չվարակելու և չվարակվելու համար: Ահա այս պայմաններում Ծաղկազարդի օրը ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի հայկական դպրոցի սաներն անակնկալ մատուցեցին՝ արտասանելով Հայ Մեծանուն բանաստեղծ Հովհաննես  Թումանյանի քառյակներից մի քանիսը: Տեսագրված արտասանությունները աշակերտների ծնողներն ուղարկեցին մեզ, որոնք և մոնտաժելով՝ կցեցինք մեկ ընդհանուր տեսաերիզի մեջ: Այն ներկայացնում ենք ստորև Ձեր հայեցողությանը՝ հուսալով, որ կսիրեք ու կտարածեք այն:

 

Ի տեղեկություն՝ այսօրվանից ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի Հայկական Դպրոցն օնլայն ռեժիմով վեբինարների օգնությամբ վերսկսել է հայերենի դասավանդումը: Երգեցողության և կերպարվեստի դասավանդումը ցավոք ներկայումս տեխնիկական պատճառներից ելնելով անհնար է, սակայն մենք աշխատում ենք գտնել լուծումներ:

 

Սիրով՝

 

Վարչություն

 

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

#WirBleibenZuhause#