Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա Հ/Կ
ՀԵՄԱ

Միջոցառումներ > Գեղանկարչության ցուցահանդես

08.05.2015թ.-ն կայացավ հայ աբստարկտ գեղանկարչության ցուցահանդեսի բացումը Բեռլինի Կառլսհոռստ շրջանի մշակույթի տան պատկերասրահում, թեման՝ <<Հայ աբստրակցիոնիզմը և նրա նուրբ կապերը ավանդույթների հետ>>: Ցուցահանդեսի կուրատոր Արչի Կալենցը իր ողջույնի խոսքում մատնանշեց մայիսի 11-ին այս ցուցահանդեսի շրջանակում իր կողմից առաջարկվող բանախոսության վրա, որը կրկին տեղի է ունենալու Բեռլինի Կառլսհոռստ շրջանի մշակույթի տանը: Պատվավոր հյուրերն են Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի գծով պատասխանատու տիկին Կերստին Բոյերիխը որպես Բեռլինի Գերմանա-Հայկական Մշակույթի Օրերի համահովանավոր, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի պետական ծառայության մշակույթի բաժնի ղեկավար տիկին դր. Կատրին Գոկշը եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:

Ստորև ներկայացնում ենք Բեռլինի հայազգի արվեստագետ Արչի Կալենցի ներածությունն այս թեմայի շուրջ։

 

<<Հայ աբստրակցիոնիզմը և նրա նուրբ կապերը ավանդույթների հետ>> գեղանկարչության ցուցահանդես

2015թ.-ի Բերռլինի Հայ-Գերմանական Մշակութային օրերի շրջանակներում:

 

Բացումը՝ մայիս 8-ին, ժամը 19.00, տևողությունը՝ մինչև մայիսի 26-ը Բեռլինի Կառլսհոռստ շրջանի մշակույթի տան պատկերասրահում:

Կազմակերպիչ՝ Արչի Կալենց

 

Այս ցուցահանդեսը առաջին անգամ միավորում է Հայաստանի Հանրապետությունից և սփյուռքից հայկական ծագման մի շարք աբստրակտցիոնիստ արվեստագետների աշխատանքներ: Բուն ցուցահանդեսը հիմնված է նկարների և թղթի վրա կատարված աշխատանքների հավաքածուի վրա, որը 2008 թ.-ից պահվում է Բեռլինի InteriorDAsein պատկերասրահում:

1995 թ.-ից  սկսած արվեստագետ-արվեստաբան Արչի Կալենցը հավաքել է իր գործընկերների աշխատանքները՝ վերջիններս գնելով և փոխանակելով: 2000 թ.-ից կազմակերպելով միջազգային համատեղ ցուցահանդեսներ՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Ռուսաստանի հայ արվեստագետների և  մի շարք անհատական ​​ցուցահանդեսներ Բեռլինի արվեստագետների հետ՝ պ.-ն Կալենցը նպաստել է բազում արվեստագետների վերելքին:

Հետ նայելով՝ հնարավոր է խոսել  աբստրակտցիոնիզմի ոլորտի արվեստագետների մի կարևոր դաշտի մասին, դաշտ, որը կայացել է  մի քանի սերունդների արվեստագետների շարունակական ուսումասիրությունների արդյունքում:

Նրանք մշտապես ոգեշնչվել են՝ ճանաչելով սյուրռեալիզմի և աբստրակտցիոնիզմի հայկական ծագման այնպիսի վարպետների, ինչպիսիք են Արշիլ Գորկին և Լևոն Թութունջյանը:

InteriorDAsein պատկերասրահի հավաքածուն մասամբ ընտրվել էր 2004 և 2005 թ.թ.-ին Մակեդոնիայի Սկոպյե քաղաքի Ժամանակակից արվեստի, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի Ժամանակակից արվեստի և Ֆինլանդիայի  Հելսինկի քաղաքի քաղաքային թանգարանների ցուցահանդեսների ժամանակ: Այդ ցուցահանդեսների ժամանակ համապատասխան տարածքի ընտրությունը նուրբ և փոքր չափերի արվեստի գործերի ցուցադրման համար բխում էր կազմակերպչի շահերից:

Բեռլինի ցուցահանդեսը այցելուներին թույլ է տալիս համեմատության մեջ դնել մեկ ընդհանուր ոճի մեջ իմի բերված արվեստի բազմաթիվ դիրքորոշումներ:

Ժամանակակից հայկական աբստրակցիոնիզմը տեսողական արվեստի մի յուրահատուկ երևույթ է, որը եզակի է հետխորհրդային տարածքում և իր նշանակությամբ կարող է համեմատվել  ազգային մշակույթի այնպիսի դրսևորումների հետ, ինչպիսիք են այսպես կոչված 1960-ականների « գեղանկարչության ոսկեդարը» կամ 1970-ական թվականների  դեռևս համեմատաբար անհայտ հայկական սյուրռեալիզմի ուղղությունը:

Այս ցուցահանդեսը ներկայացնում է ազգային արմատների և ավանդույթի խնդիրը՝ օգտագործելով տեսողական լեզուն,  տեղ է փնտրում վերացական տեսանելիության գեղագիտական ​​սահմանների համար, քանի որ շատ աշխատանքներ գտնվում են քանդակագործության և առարկայի, սյուրռեալիստական ​​ֆորմալ որակների և հստակորեն արտահայտված կառուցվածքների սահմանների միջև, անձնական ժեստի և կրոնական մեդիտացիայի կամ հոգևոր ազատության դրսևորումների և մինիմալիստական ​​ոլորտների միջև: Ցուցահանդեսը նաև կծառայի նրան, որ որոնվեն ազդեցության գոտիներ և այն կփորձի միացնել համընդհանուր հատկանիշները:

Տեսողական արտահայտչամիջոցի այս բազմաբնույթ դաշտը ներկայացնելու համար՝ մասնավոր հավաքածուներում իրենց աշխատանքներն ընդգրկած արվեստագետները հրավիրվել են Ֆրանսիայից, Հայաստանից և Գերմանիայից մասնակցելու ցուցահանդեսին:

Այն արվեստագետները, որոնք չեն կարող ներկայացվել իսկական աշխատանքներով, կներկայացվեն արտանկարների միջոցով մի առանձին օր, երբ հանրությանը կներկայացվի հայկական աբստրակցիոնիզմին՝ որպես անցումային երևույթի նվիրված հատուկ դասախոսությունը:

InteriorDAsein-ը կազմակերպել է մի քանի հայ աբստրակտցիոնիստ արվեստագետների անհատական ​​ցուցահանդեսներ, որի արդյունքում նրանք ընդգրկվել են խմբային ցուցադրություններում: Բեռլինի Կառլսհոռստ շրջանի մշակույթի տան պատկերասրահում ներկայացված ցուցահանդեսը չի հավակնում ցուցադրել ամբողջական մի ոճ կամ դպրոց. այն նախ և առաջ ձգտում է բարձրացնել գիտնականների կողմից կատարված լուրջ ուսումնասիրությունների արդյունքում հասած իրազեկվածության մասին և ոգեշնչել շահագրգիռ արվեստագետներին այս հարցի շուրջ ավելի խորը համատեքստում դիտարկումներ կատարելու:
Ընդգրկված են հետևյալ արվեստագետների գեղանկարները, նկարները, փորագրությունները, թղթի վրա կատարված աշխատանքները, քանդակները և առարկաները (ըստ ցուցադրման կարգի):
Հարություն Կալենցը, KIKI (Գրիգոր Միքայելյան), Վահան Ռումելյան, Արմեն Ռոշ, Սև (Հենրիկ Խաչատրյան), Լեո Լեո (Լևոն Վարդանյան), Նարեկ Ավետիսյան, Օֆենբախ (Գրիգոր Գյուզելյան), Սամվել Բաղդասարյանը, Սամ Գրիգորյանը, Սարո Կալենց, Վարդգես Բադալյան, Արփինե Թոքմաջյան, Անի Ալե, Նարինե Զոլյանը, Սիլվինա Տեր-Մկրտիչյան, Սիրակ Մելքոնյանը, Արշակ Նազարյան, Գեղամ Կաչերյան, Աշոտ Աշոտ (Աշոտ Ղազարյան), M’Karo (Կարո Մկրտչյան), Համլետ Հովսեփյանը, Վազո (Վազգեն Պահլավունի-Թադեւոսյան), Նարինե Իսաջանյան , Գևորգ Քասաբյան, Միքայել Օհանջանյան, Արչի Կալենց, Արմեն Վանեցյան, Դավիթ Կարեյանը, Գագիկ Չարչյան:
Շնորհակալություն ենք հայտնում իրենց աշխատանքները տրամադրած հետևյալ կոլեկցիոներներին՝ Պրոֆ. Կլաուս Ֆուսման, Դր. Ժիրայր Քոչարյան, Դր. Էլկե Հարտման, Պր. Ստեփան Գանթրալյան, Պր. Մանֆրեդ Գրասինգ:

Ցուցահանդեսը հանրությանն է ներկայացվում Բեռլինի Կառլսհոռստ շրջանի մշակույթի տան ցուցասրահում երեքշաբթիից մինև շաբաթ օրերը, ժամը 11:00-19:00 և կիրակի օրը՝ 14:00-ից մինչև 18:00։

Հասցեն` Treskowallee 112, 10318 Բեռլին

 

ՏԵՍԱԴԱՐԱՆ

https://www.youtube.com/watch?v=4oxFJ26D2bs (Սկիզբ)     https://www.youtube.com/watch?v=0VsfWBCTeXA (Կերստին Բոյերիխ)

https://www.youtube.com/watch?v=GVWO_G3xndg (Արչի Կալենց)    https://www.youtube.com/watch?v=gl_DDsMl2PM (Ասատուր Բալջյան և Կարինե Գիլանյան)

https://www.youtube.com/watch?v=UlSFO6pv5aI (Դավիթ Խաչատրյան) https://www.youtube.com/watch?v=e82YTC3NqSc (Արտակ Կիրակոսյան և Կ. Գիլանյան)