IMG-LOGO

Այս ուսումնական տարվա դպրոցի վերջին օրը «Աշխարհի Այգիներում»

20-06-2021
IMG

Ահա և ավարտին է մոտենում 2020/21թ․թ․-ի ուսումնական տարին։ Հունիսի 20ին' ժամը 11ին, ՀԵՄԱ հ/կ կից Բեռլինի հայկական դպրոցի աշակերտները՝ ծնողների և ուսուցիչների ուղեկցությամբ ուսուցողական և հաճելի ժամանց անցկացրեցին Բեռլինի Մարցահն թաղամասում գտնվող «Աշխարհի Այգիներում» "Gärten der Welt"։ Առանձնապես հետաքրքիր էր երեխաների համար ճոպանուղին, ազգային ոճով ձևավորված գեղեցիկ այգիներն ու ջրավազանները, տարբեր խաղահրապարակները։ 

 

Ծանոթությունը հարուստ բուսական աշխարհի, ինչպես նաև աշխարհի տարբեր ժողովուրդների բուսային ճարտարապետական տարբեր ոճերի հետ հարստացրեցին մեր մատաղ սերնդի պատկերացումներն ու աշխարհընկալումը բնության և մարդու կարողությունների մասին։ Այս ակտիվ ուսուցողական շրջագայությունն իր բնույթով մի յուրօրինակ համակցում էր հանգստի և բուսաբանությունից գիտելիքների ձեռք բերման համար։ 

 

Ամառային այս օրը երեխաների համար տպավորիչ էր և հագեցած։ Ցանկանք նրանց ուրախ և տպավորիչ ամառային արձակուրդներ։


Պատկերասրահ