IMG-LOGO

"Հերոսների Վերականգնողական Քաղաք" ծրագրի ներկայացումը գերմանահայերին

17-04-2021
IMG
Շաբաթ օրը՝ 2021թ.-ի ապրիլի 17-ին, ժամը՝ 19․30-ին, տեղի ունեցավ Zoom- համաժողով։ Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիայի հյուրն էր «Հայ Կենտրոն Հերոսների վերականգնողական քաղաք» բարեգործական կազմակերպության նախագահ Սուրեն Հակոբյանը (Արեենցը)։
Պարոն Արեենցը մեզ ներկայացրեց զինվորների հոգեկան և առողջական վերականգմանն ուղղված, ինչպես նաև նրանց մասնագիտական կյանքին նախապատրաստելու համար վերականգնողական քաղաք կառուցելու իր նախաձեռնության նախագիծը։
 
Արցախյան վերջին պատերազմի թողած հետևանքները հայ հասարակությունը դեռ երկար է զգալու․ հազարավոր վիրավորներ, հաշմանդամ երիտասարդներ և խեղված ճակատագրեր։ Առանց սփյուռքի օգնության անհնար է մեղմել կամ իսպառ վերացնել այս հետևանքները։ Հենց այս հետևանքների վերացմանն էր ուղղված վերոհիշյալ նախագծի իրականացումը։ Շնորհակալություն նախագծի բոլոր մասնակիցներին, հատկապես բժշկական կամ բուժօգնական բնագավառի մեր մասնագետներին։ Սիրով սպասում ենք հաջորդ հանդիպմանը։
 
Բարեողջույններով՝
 
Վարչություն
 
 
Հ․Գ․ 2021թ․-ի մայիսի 25-ին ՀԵՄԱ հ/կ վարչությունը «Հայ Կենտրոն Հերոսների վերականգնողական քաղաք» բարեգործական կազմակերպության հաշվեհամարին է փոխանցել 3000 եվրո դրամական նվիրատվություն, ինչպես նաև միջնորդել է բարերարներ Անդրանիկ Վարդանյանի և Արսեն Աբրահամյանի միջոցով կազմակերպելու իրեղեն նվիրատվություն՝ 30կբմ բետոն և 1տ բարձրորակ ցեմենտ հատկացնելու վերոհիշյալ մտադրությունն իրագործելու համար։ Սրտագին շնորհակալություններս մեր բոլոր նվիրատուներին և բարերարներին։ 


Տեսադարան