Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա Հ/Կ
ՀԵՄԱ

Մեր մասին

Ուրախությամբ հայտնում ենք, որ 2013թ.-ի մարտի 6-ին Բեռլինի Շառլոտտենբերգ շրջանի Առաջին Ատյանի դատարանը պաշտոնապես գրանցեց մեր կանոնադրությունը միությունների պետական ռեգիստրում: Մեր կազմակերպությունն անվանում ենք «Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա հ/կ, կրճատ՝ ՀԵՄԱ» – “Assocation of the European and Armenian Experts e.V.- կարճ՝ AEAE (Verband der Europäischen und Armenischen Fachleute e.V.- kurz VEuAF”): Այն ունի իր սեփական լոգոտիպը ու պրոֆիլը: Վերոնշյալ հանրօգուտ կազմակերպությունը հիմնադրվել է 2012թ.-ի հոկտեմբերի 19-ին 10115 Բեռլին-Միտտե շրջանի Linienstrasse 126 հասցեում միության հիմնադիր ժողովի կողմից: ՀԵՄԱ հ/կ նստավայրն է Բեռլին քաղաքը:

 

«…(1) ՀԵՄԱ հ/կ նպատակն է Գերմանիայում, Եվրոպայում, Հայաստանում և Լեռնայաին Ղարաբաղի տարածքում, ինչպես նաև Հայկական Սփյուռքում մարդկանց համախմբել՝ աջակցելով տարբեր մշակույթների միջև փոխըմբռնմանը, հատկապես՝

  • արվեստին և մշակույթին
  • զարգացման նպատակով փոխհամագործակցությանը
  • գիտությանը և հետազոտությանը
  • դաստիարակությանը, ժողովրդական և մասնագիտական կրթությանը՝ ներառյալ ուսանողներին օգնություն ցուցաբերելուն
  • կրոնին
  • պատանիներին և ծերերին
  • ճարտարապետական նշանակության հուշարձանների պահպանմանն ու նրանց խնամքին
  • ամուսնությանն ու ընտանիքին
  • սպորտին (շախմատը համարվում է սպորտ)
  • նախատեսված օրենքների սահմաններում ժողովրդավարական պետականությանը, այս պարագայում խոսքը չի վերաբերվում այն նկրտումներին, որոնք միայն քաղաքացիական տիպի անհատական շահեր են հետապնդում կամ սահմանափակվում են կոմունալ քաղաքական ոլորտով
  • քաղաքացիական նախաձեռնություններին՝ ի շահ հանրօգուտ, գթասիրտ և եկեղեցական նպատակների…»:

Վերոնշյալի համատեքստում ՀԵՄԱ հ/կ-ն հետապնդում է միջանկյալ նպատակ Գերմանիայում, ևրոպական այլ երկրներում, ՀՀ-ում և ԼՂՀ-ում տարբեր բնագավառների մասնագետներին հավաքագրելու, նրանց գիտելիքներն ու կարողությունները միավորելու, ինչպես նաև ստեղծելու միմյանց միջև փոխհաղորդակցման հարթակ մասնագիտական ներուժի արդյունավետ օգտագործման համար՝ այն ի նպաստ դնելով ինչպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զարգացմանը, այնպես էլ ևրոպահայ սփյուռքում հայի ինքնության պահպանմանը: Մասնագետների այս միավորումից բխում են միջոլորտային ծրագրեր, որոնք կարող են ներդրվել ինչպես ՀՀ-ում և ԼՂՀ-ում, այնպես էլ ևրոպահայ համայնքներում: Վերոհիշյալ միջառարկայական կապը բարձրացնում է մասնագետների համագործակցության որակը և բազմապատկում առկա ներուժի արդյունավետ օգտագործումը: Միևնույն ժամանակ այն յուրաքանչյուրին հնարավորություն է ընձեռնում սեփական ունակություններն ու գիտելիքները հնարավորինս ներդնելու մշակույթի, կրթության, գիտության, տնտեսության և ընհանրապես հանրության զարգացման գործում և ծրագրային կամուրջ կառուցում Գերմանիայի, ևրոպական այլ երկրների, ՀՀ-ի և ԼՂ-ի միջև: